211652_close_icon
views-count1054 դիտում article-date 11:51 11-11-2023

Արարատ Միրզոյանը Փարիզում հանդիպել է Անն Իդալգոյի և Կատրին Կոլոննայի հետ

Փարիզում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ։ Այս մասին նա գրել է X սոցցանցի իր միկրոբլոգում։

«Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովի շրջանակներում հնարավորություն ունեցա համառոտ մտքեր փոխանակել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ», - գրել է նա։

ԱԳ նախարարը նաև հավելել է, որ Հայաստանի ու Ֆրանսիայի միջև համագործակցության ընդլայնված օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային հարցերը երկկողմ մշտական քաղաքական երկխոսության մաս են կազմում:

Գրառմանը կից Միրզոյանը հրապարակել է նաև լուսանկար։

Նմանատիպ նյութեր