1618 դիտում
19:59 08-11-2023
Նոր կյանք-նոր արցախցի` հայրենիքից բռնի տեղահանմանն ի պատասխան
Սա պատմություն է արցախցի ուժեղ կնոջ չհուսալքվելու, սիրելու, արարելու և կյանքի ամենածանր իավիճակում ժպտալու ուժ գտնելու մասին
20-ամյա Ասպրամ Աբրահամյանը հղիության 40-րդ շաբաթականում ընտանիքի հետ գաղթի ճանապարհով անցել է շուրջ 36 ժամ:
Պատմում է` ճանապարհը դժվար էր, բայց հայրենակիցները հղի կանանց հանդեպ յուրահատուկ ջերմությամբ են մոտեցել` հաճախ ճանապարհ զիջելով, որ վայրկյան առաջ հասնեն Հայաստան:
Արտաքնապես փխրուն թվացող Ասպրամը հուզմունքը պահելով ժպտում էր, պատմում էր` փորձեցին փրկվել, բայց կյանքը թողեցին Արցախում: Ինքն իրեն չթողնելով հուզվել` վստահությամբ շեշտեց` իրենք կոտրվող տեսակ չեն` կրկին կստեղծեն ու կարարեն։
Շուրջ 9 ամիս շրջափակման մեջ ապրելով և ողջ հղիությունն անցկացնելով այդ նույն փուլում` Ասպրամն ամեն վայրկյան հավատացել է, որ դուստրը ծնվելու է ազատ ու ապահով Արցախում:
Ու թեև չստացվեց, բայց 20-ամյա կինը վստահ է` դուստրն արմատներին ամուր կառչած է լինելու
Փոքրիկ Լեյլան ծնվել է «Շենգավիթ» ԲԿ-ում` մանկաբարձ-գինեկոլոգ Լիլիթ Միրզոյանի օգնությամբ:
Փոքրիկը կշռում է 2900 գրամ, հասակը` 50սմ։ Լեյլայի առաջին բժիշկն է նեոնատոլոգ Ռուզաննա Նավասարդյանը։
Բժշկի խոսքով` թեև Ասպրամը գտնվել է ծանր հոգեհուզական վիճակում, սակայն լիովին պատրաստ է եղել ծննդաբերությանը, ցայտնոտի մեջ ոչ մի վայրկյան չի ընկել, ու արցախցուն հատուկ ուժով լույս աշխարհ է բերել նոր արցախցի:
Մայրն ու երեխան իրենց հրաշալի են զգում, և արդեն գնացին տուն` կյանքը նոր էջից սկսելու:
Հ.Գ.
Լուսանկարները հրապարակվել են ծնողի թույլտվությամբ:
Մանանդյան 9
011 560-560

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1711 դիտում
19:02 05-11-2023
Նոր արցախցիներ՝ հայրենիքից բռնի տեղահանմանն ի պատասխան
9345 դիտում
14:34 25-03-2024
Հարատև խաղաղություն հնարավոր չէ, երբ ԼՂ ժողովուրդը բռնի տեղահանված է իր հայրենիքից. Լևոն Քոչարյանը՝ Ժնեւում
Այս բաժնից
469 դիտում
17:34 21-01-2025
Այսօր Բաքվի բանտում դատում, ոտնահարում են հայ ժողովրդի արժանապատվությունը. Սեյրան Օհանյան
799 դիտում
15:50 21-01-2025
Մետրոյի արդիականացման և նոր կայարանների ծրագրերին առնչվող ևս մեկ հանդիպում է տեղի ունեցել