211652_close_icon
views-count2092 դիտում article-date 11:47 01-01-2026

Հայրենիքից վեր, Հայրենիքից վեհ ոչինչ չկա աշխարհում. Աշոտ Մինասյանը կալանավայրից ուղերձ է հղել

Աշոտ (Երկաթ) Մինասյանը կալանավայրից ուղերձ է հղել, որում մասնավորապես ասված է.

«Ուղերձս հղում եմ այն բոլոր մարդկանց, ովքեր կհասկանան֊չհասկացողներին Աստված պահապան:

Համախմբվենք մեր պայքարի առաջամարտիկների շուրջ, ընդդիմադիր դաշտում գտնվող մեր պատգամավորների հետ միասին մաքրենք հայրենիքը թրքամոլ խաժամուժից և ստեղծենք արժանապատիվ հայրենիք։
 
Հայրենիքից վեր, Հայրենիքից վեհ ոչինչ չկա աշխարհում։

Աշխարհի բոլոր պատերազմները հայրենիք ունենալու և տեսակը պահելու համար են, և կայանում են այն ազգերը ովքեր հայրենիք են կերտում»։
 

Նմանատիպ նյութեր