1711 դիտում
19:02 05-11-2023
Նոր արցախցիներ՝ հայրենիքից բռնի տեղահանմանն ի պատասխան
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում երկվորյակ եղբայրներ են ծնվել։
Սա պատմություն է ուժեղ ու հայրենասեր ընտանիքի, Աստծո սատարման և հավատքի ուժով գաղթի ճանապարհն անցնելու մասին, գրում է ԲԿ-իՄարքեթինգի և հանրային կապերի բաժինը
Փոքրիկներ Արտյոմն ու Արմանը Շուշիի վերջին քաղաքապետի` Արծվիկ Սարգսյանի առաջին թոռնիկներն են:
Փոքրիկների հայրը պատմում է` 44-օրյա պատերազմից և Շուշին կորցնելուց հետո տեղափոխվեցին Երևան, բայց հայրենի հողի կանչին չդիմանալով` ամիսներ անց դարձյալ հետ վերադարձան Արցախ` բնակություն հաստատելով Ստեփանակերտում: Արդյունքում երկու անգամ կորցրին հայրենիքն ու ստիպված եղան դարձյալ բռնի տեղահանվել սեփական տնից:
Այդուհանդերդձ, 25-ամյա զույգերը` Արա և Մերի Սարգսյանները շարունակում են ժպտալ` թաքցնելով հուզմունքը և վստահեցնում` իրենց որդիներն առավել ուժեղ կգտնվեն և մի օր կվերադառնան հայրենիք: Գաղթի ճանապարհը հեշտ չի եղել, զույգը պատմում է, որ գրեթե 19 ժամ ճանապարհ են եկել, ողջ ընթացքում կինը ցավերի մեջ է եղել և ուղիղ կապ պահել «Շենգավիթ» ԲԿ գլխավոր բժշկի տեղակալ, Երևան քաղաքի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Վարդանյանի հետ, ով արդեն ավելի ուշ կեսարյան հատման միջոցով օգնեց լույս աշխարհ գալ փոքրիկնրին:
Չնայած 9 ամիսների թերսնուցմանը, բայց փոքրիկները ծնվել են հասուն քաշով` 2850գ. և 3350գ.:
Նրանց առաջին բժիշկ նեոնատոլոգ Արթուր Ջանազյանի վստահեցմամբ` Արտյոմն ու Արմանն իրենց հրաշալի են զգում: Պատերազմող երկրներում երազանքներ չեն լինում` ասում է փոքրիկների հայրը` հույս հայտնելով, որ որդիները պատերազմներ չեն տեսնի: Փոքրիկներն ու մայրիկն իրենց հրաշալի են զգում, և արդեն գնացել են իրենց նոր տուն` անցյալի հուշերով նոր կյանք ստեղծելու:

Նմանատիպ նյութեր
1615 դիտում
19:59 08-11-2023
Նոր կյանք-նոր արցախցի` հայրենիքից բռնի տեղահանմանն ի պատասխան
9345 դիտում
14:34 25-03-2024
Հարատև խաղաղություն հնարավոր չէ, երբ ԼՂ ժողովուրդը բռնի տեղահանված է իր հայրենիքից. Լևոն Քոչարյանը՝ Ժնեւում
Այս բաժնից
463 դիտում
17:34 21-01-2025
Այսօր Բաքվի բանտում դատում, ոտնահարում են հայ ժողովրդի արժանապատվությունը. Սեյրան Օհանյան
796 դիտում
15:50 21-01-2025
Մետրոյի արդիականացման և նոր կայարանների ծրագրերին առնչվող ևս մեկ հանդիպում է տեղի ունեցել