634 դիտում
13:49 14-04-2023
ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահին է ներկայացրել Տեղ համայնքի մոտ իրականացված սադրանքը
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 14-ին ընդունել է կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին: Հայտնում է ԱԽ գրասենյակը։
Արմեն Գրիգորյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից ապրիլի 11-ին Տեղ համայնքի մոտակայքում իրականացրած սադրանքը՝ ընդգծելով, որ նման քայլերի միակ նպատակը հայ-ադրբեջանական խաղաղ բանակցություններին ուղղված ջանքերն ի չիք դարձնելն է: Այս համատեքստում Լ. Բոնոն շեշտել է կառուցողական քայլերի իրականացման և խաղաղության գործընթացին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը՝ հետագա էսկալացիաներից խուսափելու համար:
ԱԽ քարտուղարը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը բանակցային գործընթացին՝ ներկայացնելով առկա խնդիրների կարգավորման հարցում Հայաստանի մոտեցումները:

Նմանատիպ նյութեր
811 դիտում
19:16 02-08-2023
ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին է ներկայացրել Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը
921 դիտում
18:38 16-09-2014
Արտգործնախարարն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին
Այս բաժնից
901 դիտում
15:13 24-12-2024
Եկամտահարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից. ՊԵԿ
937 դիտում
13:18 24-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով