ԿԳՄՍ-ի գլուխ կանգնած անձնավnրությունը սպառնալիք է ՀՀ անվտանգությանը․ Ցոլակ Ակոպյան
ԿԳՄՍ-ի գլուխ կանգնած անձնավորությունը սպառնալիք է ՀՀ անվտանգությանը։ Այս մասին հրավիրված մամուլիսի ասուլիիս ժամանակ հայտարարեց Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսումնագիտական աշխատանքների հարցերով արդեն նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը։
Նա խոսեց բարձրագույն կրթության ոլորտի խնդիրների և Վ. Բրյուսովի պետական համալսարանի շուրջ ծավալվող մտահոգիչ իրադարձությունների մասին:
«Այո, միտումնավոր ամեն ինչ արվում է, որ մեր հոգևոր անվտանգությունը խաթարվի, մեր ազագային արժեքներն ոտնահարվեն։ Չգիտենք, թե ինչու Ակադեմիական քաղաքն Աշտարակից տեղափոխվեց Երևան, միջուցե, 1 տարի հետո կհասնի կենտրոն։ Ակադեմիական քաղաքի ծրագրից երևում է, որ Բրյուսովի անվան համալսարան, կամ Հայաստանում լեզվաբանական ուղղվածությամբ համալսարան, կառավարության ծրագրով 2027 թվականից արդեն չի լինելու։ Սա խոսում է այն մասին, որ պայքարը, որը համալսարանը մղում էր միավորման դեմ կանխվեց»,- նշեց նա։
Իր՝ աշխատանքից ազատման վերաբերյալ էլ պարզաբանեց․
«Սեպտեմբերի 19-ին, երբ տեղի ունեցավ Արցախյան ողբերգությունը, և նույն օրը ես որոշեցի գործադուլ ու դասադուլ կազմակերպել, գնացի Հանրապետության հրապարակ՝ կանգնելու իմ ուսանողների և գործընկերների կողքին:
Աշխատանքից հետո, երեկոյան ժամը 7-ին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին բերման են ենթարկել աշխատանքի վայր՝ ստորագրելու իմ ազատման հրամանը՝ նոյեմբերի 9-ից ազատել աշխատանքից»։