Ռուսաստանի իշխանությունները խորհուրդ են տալիս նոյեմբերի 13-ից Վերին Լարսի այլընտրանքային ուղիներ դիտարկել
Հյուսիսային Կովկասի մաքսային վարչությունը տեղեկացնում է, որ 2023 թվականի նոյեմբերի 13-ից մինչև ամսվա վերջ «Վերին Լարս» միջազգային անցակետի վերակառուցման շրջանակներում կապալառուն նախատեսում է Վրաստանից Ռուսաստանի տարածք մուտք գործելու ուղղությամբ անցակետի տարածքի ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել։ Գրում է News.am-ը։
Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության տվյալներով՝ ճանապարհաշինական աշխատանքները կհանգեցնեն անցակետի տարածքի փուլային ապամոնտաժմանը, որն օգտագործվում է բոլոր կատեգորիաների տրանսպորտային միջոցների տեղաշարժի համար։
Տրանսպորտային միջոցների հոսքերի հարկադիր խառնման հետևանքով առաջացած երթևեկության դժվարությունների պատճառով Հյուսիսային Կովկասի մաքսային վարչությունը խորհուրդ է տալիս ապրանքների փոխադրման այլընտրանքային ուղիներ դիտարկել։