211652_close_icon

ՅՈւՆԻՍԵՖ-ը Կոտայքում հաստատված փախստականներին 2,500 սննդի փաթեթ է ուղարկել, ևս 2,000-ը կուղարկվեն 3 այլ մարզեր

views-count916 դիտում article-date 17:42 07-11-2023
Կոտայքի մարզում հաստատված փախստական ընտանիքների համար ՅՈւՆԻՍԵՖ-ը 2,500 սննդի փաթեթ է ուղարկել. տեղեկացնում է ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի ֆեյսբուքյան էջը։

«Յուրաքանչյուր փաթեթ տասնչորս սննդատեսակ է պարունակում: Ընտանիքում յուրաքանչյուր երեխայի համար մեկ փաթեթ է նախատեսված:

Առաջիկայում Արմավիրի, Տավուշի և Լոռու մարզեր կուղարկվեն ևս 2,000 սննդային փաթեթներ», - նշվում է գրառման մեջ:

Նմանատիպ նյութեր