211652_close_icon
views-count1096 դիտում article-date 10:39 07-11-2023

Արագած Ախոյանը կալանավորվել է ֆեյսբուքի էջում բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար. ՔԿ

Արագած Ախոյանը, 2023թ. հունիսի 8-ին «Facebook» սոցիալական կայքի իր «Aragats Akhoyan» անվամբ էջում, անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված, հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

Նոյեմբերի 6-ին վերջինս ձերբակալվել է և նրան ներկայացվել է մեղադրանք։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է մասնակի` մեկ ամիս ժամկետով։

Նմանատիպ նյութեր