211652_close_icon
views-count7130 դիտում article-date 21:56 06-11-2023

Լեռնանիստի փոքրիկ արտիստների անակնկալը հուզեց ուխտավորներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

 Կիրակի օրը՝ նոյեմբերի 5-ին, Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի փոքրիկները հանդես եկան անակնկալ միջոցառմամբ։ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու պատարագին մասնակցող ուխտավորներին վաղ առավոտից եկեղեցու բակում սպասող երեխաները հյուրերին դիմավորեցին հայկական-ժողովրդական երգ ու պարով, երաժշտությամբ, ինչպես նաև ներկայացրեցին իրենց գյուղի բերքն ու բարիքն ու իրենց ձեռքի աշխատանքները՝ նկարներն ու հելունագործ իրերը։   

 Հյուրերն էլ ոգևորված էին ջերմ ընդունելությունից, փոքրիկ արտիստների շնորհալիությամբ և տաղանդով, կատարեցին գնումներ ու օրը հավերժացրեցին փոքրիկ արտիստների հետ լուսանկարվելով։

Լեռնանիստցի դպրոցական նկարիչ Արմենին այդ օրը հաջողվեց վաճառել իր կտավներից 4-ը։

Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+

Նմանատիպ նյութեր