211652_close_icon
views-count1243 դիտում article-date 09:37 06-11-2023

Պատգամավորական անձեռնմխելիությունը ռեզին կամ Քոչարյանի բնակության տեղեկանքը չէ, որ ինչքան ուզես՝ ձգես. Սաֆարյան. Armtimes

Անձը ամբաստանյալի կարգավիճակ ձեռք է բերել ավելի վաղ, քան նրա գլխին «կընկներ» պատգամավորական մանդատը, հետևաբար ավելի ուշ ճանկած պատգամավորական մանդատը որևէ կերպ չի փոխում նրա կարգավիճակը:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում, անդրադառնալով Լևոն Քոչարյանի փաստաբանական խմբի տարածած հայտարարությանը, գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ նշելով.

«Քանի որ հայտնի փաստաբանական խմբակը ցնցել է անիրավագիտական բոցկլտումով, մի քանի բան ասեմ ալեկոծված հայ հանրությանը.

-պատգամավորական անձեռնմխելիությունը ռեզին կամ Քոչարյանի բնակության տեղեկանքը չի, որ հետադարձ ուժով ինչքան ուզես ձգես ու հասցնես մինչև ժամանակի ցանկալի պահը, տվյալ դեպքում՝ մինչև հանցագործության պահը,

-այն դեպքում, երբ պատգամավորական անձեռնմխելիություն ունեցող անձը ձերբակալվել է հանցագործության պահին, այդ պահին նրան ձերբակալելու համար դատախազի միջնորդություն պետք չէ (սա շատ հեռավոր է տարածվում կրտսեր քոքմաշիչի վրա):

Հազար անգամ ասեցինք հետևեք, թե իրավաբանական ֆակուլտետներում ու փաստաբանների պալատում ինչ կասկածելի գրքերով ու ովքեր են իրավագիտություն բացատրում...
Թե բա՝ Հրայր Թովմասյանը ՍԴ որոշում ա գրել...»:

նշենք, որ ըստ փաստաբանական խմբի հայտարարության, 2023 թվականի նոյեմբերի 6-ին Լևոն Քոչարյանը ստանալու է պատգամավորի կարգավիճակ և կալանքը ենթակա է վերացման: Ըստ խմբի, 2023 թվականի նոյեմբերի 6-ին պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից Լևոն Քոչարյանը չի կարող պահվել անազատության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, կարող է տեղափոխվել խորհրդարան՝ վերցնելով «իրեն հասած» մանդատը:

Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանին սեպտեմբերի 22-ին հասարակական կարգը խախտելու համար ՆԳՆ ոստիկանները բերման էին ենթարկել, որի ժամանակ նա դիմադրություն էր ցուցադրել և վնասվածքներ ստացել: Վերջինիս տեղափոխել էին հիվանդանոց:

Նույն օրը Քոչարյանը ձերբակալվել էր, սեպտեմբերի 25-ին՝ կալանավորվել:

Հոկտեմբերի 18-ին, քննիչը և դատախազը միջնորդել էին Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու վերաբերյալ: Միջնորդությունը բավարարվել էր:

Նմանատիպ նյութեր