1156 դիտում
17:35 05-11-2023
Բլինքենն ու Աբասը կոչ են արել կանխել ծայրահեղական բռնությունը պաղեստինցիների դեմ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը քննարկել են Արևմտյան ափին «ծայրահեղական բռնությունը» կանխելու անհրաժեշտությունը, գրում է Washington Post թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Քննարկվել են նաև Արևմտյան ափին հանգստության և կայունության վերականգնմանն ուղղված ջանքերը, այդ թվում՝ պաղեստինցիների դեմ ծայրահեղական բռնությունը դադարեցնելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը»,- մեջբերում է թերթը Պետդեպարտամենտի հայտարարությունը:
Նշվում է, որ Բլինքենը Աբասին հայտարարել է, որ Գազայի հատվածում պաղեստինցիները չպետք է բռնի վերաբնակեցման ենթարկվեն, ինչպես նաև հաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը անկլավ մարդասիրական օգնություն հասցնելու և այնտեղ կենսաապահովման համակարգերի վերականգնման հարցում:

Նմանատիպ նյութեր
941 դիտում
20:49 23-01-2023
Բլինքենն Ալիևին կոչ է արել անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը
1132 դիտում
21:00 06-09-2023
Բլինքենն Ալիևին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը
Այս բաժնից
724 դիտում
10:50 19-01-2025
Թրամփը ժամանել է Վաշինգտոն՝ իր երդմնակալությանը
940 դիտում
10:12 19-01-2025
Զանգվածային անկարգություններ ադրբեջանական Իմիշլիում