211652_close_icon
views-count1733 դիտում article-date 11:22 06-08-2022

Բլինքենն Ալիևին դեէսկալացիայի կոչ է արել. պետդեպը մանրամասներ է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հեռախոսազրույցներից

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը մանրամասներ է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցների վերաբերյալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, վարչապետ Փաշինյանի հետ զրույցում Բլինքենը վստահեցրել է, որ «Միացյալ Նահանգներն ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ իրադրությանը»: «Նա Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության կոչ է արել՝ լուծելու Լեռնային Ղարաբաղի հետ կապված կամ դրանից բխող հարցերը»,- ասվում է Փրայսի հայտարարության մեջ:

Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցում Բլինքենը «դեէսկալացիայի կոչ է արել»՝ կրկին հորդորելով ուղիղ երկխոսություն սկսել Հայաստանի հետ:

Նմանատիպ նյութեր