1090 դիտում
16:14 04-11-2023
Բարձր ենք գնահատում ձեր աջակցությունը․ ՀՀ նախագահը՝ Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին
Նոյեմբերի 3-ին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի խորհրդարանի Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մատի Ռայդմային:
Ողջունելով հյուրին նախագահը նշել է. «Ուրախ եմ այսօր հանդիպել Ձեզ և շնորհակալ եմ այն աջակցության համար, որը ցուցաբերում է մեր բարեկամ Էստոնիան: Մենք այս դժվար օրերին այդ աջակցությունը շատ բարձր ենք գնահատում»:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Մատի Ռայդման շեշտել է, որ իր այցելությունը Հայաստան միտված է ամրապնդելու երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները, որոնք շարունակական զարգացման մեծ ներուժ ունեն:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Էստոնիայի միջև երկկողմ և Եվրամիության հարթակում առկա սերտ համագործակցության հետագա խթանման հարցեր: Երկուստեք բարձր է գնահատվել երկու երկրների կողմից խորհրդարանական դիվանագիտության զարգացմանն ուղղված ջանքերը:
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցություն ցուցաբերելու և նրանց հումանիտար և սոցիալական խնդիրները լուծելուն միտված ծրագրերի վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր
1123 դիտում
18:33 02-11-2023
ՀՀ վարչապետն ընդունել է Էստոնիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի անդամներին
Այս բաժնից
1306 դիտում
22:14 07-02-2025
Թուրքիան Իրանի հետ սահմանին արդեն 182 կմ երկարությամբ անվտանգային պատ ունի
676 դիտում
21:57 07-02-2025
ՄՔԴ-ն դատապարտել է իր աշխատակիցների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու Թրամփի հրամանագիրը
664 դիտում
19:46 07-02-2025
Կարսում ավարտվել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները