211652_close_icon
views-count940 դիտում article-date 22:21 02-11-2023

Ռուսաստանը Հայաստանի հետ համաձայնագիր չի կնքի Հռոմի ստատուտի պահանջները շրջանցելու համար. ռուս սենատոր

Ռուսաստանը Հայաստանի հետ համաձայնագիր չի կնքի, որ Երևանը կարողանա շրջանցել Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի պահանջները:

«Արցախպես»-ի փոխանցմամբ, այս մասին գրում է Инфотека24-ը՝ հղում անելով ռուս սենատոր Վլադիմիր Ջաբարովը:
 
Ավելի վաղ Ազգային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը հայտնել էր, որ Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին Հայաստանը դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին առաջարկել է երկկողմ միջպետական համաձայնագիր ստորագրել, որը կբացառի միջազգային դատարանի որոշումների կիրառումը երկու երկրներին վերաբերող հարցերում:
 
ԱԺ փոխխոսնակը հավելել էր, որ Երևանը Վաշինգտոնի հետ ևս նման համաձայնագիր ստորագրել է։

Նմանատիպ նյութեր