211652_close_icon
views-count1225 դիտում article-date 17:44 02-11-2023

Անազատության մեջ էի, քանի որ Արցախը հանձնում էին, հիմա երևի դեռ տարածք չունենք հանձնելու, դրա համար ազատ արձակեցին․ Գարիկ Գալեյան

Հասկացա, որ մոտակա ժամանակներս տարածք չունենք հանձնելու, դրա համար երևի ինձ բաց թողեցին։
Այս մասին, Tert.am-ի փոխանցմամբ, լրագրողների հետ զրույցում ասաց «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամ Գարիկ Գալեյանը, ում քիչ առաջ դատարանը ազատ արձակեց՝ խափանման միջոց կիրառելով տնային կալանքը։

«Պետք է կարողանանք ազգովի, բոլորով ոտքի կանգնել ու փրկենք գոնե Հայաստանը, Արցախը արդեն կորցրել ենք։ Գրեթե վստահ եմ, որ Արցախը հանձնում էին, դրա համար էլ ես անազատության մեջ էի, քանի որ արժանապատիվ ՀՀ քաղաքացիները ու ծնողներն են միայն խանգարում դրան», - ասաց Գալեյանը։
Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանը ձերբակալվել էր 2023 թ. սեպտեմբերի 8-ին։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ նրա մոտ 3 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել։

Գալեյանի դեմ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այն միացվել է ավելի վաղ Գալեյանի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթին։

Սեպտեմբերի 9-ին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը, և Գալեյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց երկամսյա կալանքը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր