211652_close_icon
views-count1264 դիտում article-date 12:39 09-09-2023

Երևի քիչ ենք կոտրված, հիմա ավելի շատ են փորձում կոտրել․ Աստղիկ Գալեյան

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվում է զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր, Որդիների կան ՀԿ անդամ Գարիկ Գալեյանի Գալեյանի խափանման միջոցի հարցը:

Գարիկ Գալեյանի կինը՝ Աստղ Գալեյանը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ չի տեսակցել ամուսնուն․ «Տեսակցում են ընկերները, ԱԺ պատգամավորները՝ ոչ ՔՊ-ական իհարկե, փոխանցում է, որ լավ է, չկոտրվեք»։

Նա պատմեց, որ խուզարկությունը երեկ է եղել․ «Տանից զանգ տվեց տատիկը, ասեց՝ դուռը ջարդում են, չեմ հասկանում, հանգիստ դուռ թակել չկա՞, երեխան տեղից վեր էր թռել․․․ Մտել են, ըստ օրենքի տեսանկարահանող սարքով, տեղ չի մնացել, որ չնայեն, երեխայի օրորոց, մանեժ, ավտոտնակ»։

Հարցին՝ ինչի հետ է կապում այս ամենը, Աստղ Գալեյանն ասաց՝ ակտիվության, իշխանություններին դեմ լինելու։ Դիտարկմանը՝ քաղաքական հետապնդո՞ւմ է համարում սա, նա դրական պատասխան տվեց․«Հա, համարում եմ, երևի քիչ էինք կոտրված, հիմա ավելի շատ են ուզում կոտրել։  Ողնաշարս կոտրել են, հիմա էլ գլուխս են ուզում կոտրել»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր