211652_close_icon

Հանրային հեռուստաընկերությունը չի հեռարձակվում ՌԴ-ում, քանի որ գումար չկա. Հովհաննես Մովսիսյան

views-count1219 դիտում article-date 15:22 02-11-2023
Ռուսաստանի Դաշնությունում Հանրային հեռուստաընկերության հեռարձակումն արժե որոշակի գումար, որը հեռուստաընկերության բյուջեում նախատեսված չէ։

ԱԺ-ում 2024 թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։

Ըստ նրա` հայ–ռուսական միջկառավարական համաձայնագրի կնքումից հետո այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել են, սակայն պարզվել է, որ ունիվերսալ լիցենզիա չկա ու նման օրենսդրություն նախատեսված չէ ՌԴ–ում, որից հետո հայկական կողմի քայլերը դադարեցվել են։

«Բացի դրանից մեկ այլ խնդիր ևս կա. համաձայնագիրը կնքելուց հետո, երբ Հանրայինը ստացավ այդ հնարավորությունը ու, ենթադրենք, այդ ունիվերսալ լիցենզիայի հարցն էլ լուծվեց, Հանրայինը բյուջետային միջոցներ չունի որևէ տողում, որ հատկացնի ՌԴ–ում հեռարձակման համար»,– ընդգծեց Մովսիսյանը։

Նրա մոտավոր հաշվարկներով` ՌԴ-ում հեռարձակման համար անհրաժեշտ է ամսական 25 հազար ԱՄՆ դոլար։ Ըստ Մովսիսյանի` հեռուստաընկերության գովազդի գումարներով հնարավոր չէ այդ ծախսն ապահովել. գովազդի գումարներով մի կերպ կարողանում են միայն տեխնիկական թարմացում անել։

Նմանատիպ նյութեր