211652_close_icon
views-count1351 դիտում article-date 11:40 02-11-2023

ՔՊ պատգամավորը Տաթև Արցախին վիրավորեց բացառիկ լկտիությամբ. Արսեն Բաբայան

«Տաթևիկ Վիրաբյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները չեն ավարտվում սոսկ քաղաքական բանտարկությամբ: Տաթևին հետապնդում է իշխանական մի ամբողջ համակարգ՝ նրա նկատմամբ ծայրահեղ ատելություն, թշնամանք, վիրավորանք և զրպարտություն տարածելով»,-ահազանգում է Տաթևի փաստաբան Արսեն Բաբայանը։

Նրա խոսքով, հարձակումը Տաթևի նկատմամբ լայնածավալ է, գործի է դրված իշխանության ֆեյքային համակարգից սկսած, իշխանական ակտիվիատներով շրունակվող մինչև Ազգային ժողովի իշխանական պատգանավորներ:

«Երեկ ԱԺ հանձնաժողովում բյուջեի քննարկման ընթացքում ԱԺ ՔՊ պատգամավորը խախտելով պատգամավորի վարքագծի կանոնները ծայրաստիճան ատելության տարածմամբ ոտնահարեց Տաթևի անմեղության կանխավարկածը, զրպարտեց և վիրավորեց արդեն բացառիկ լկտիությամբ: Բացառիկությունն արտահայտվեց նրանում, որ անգամ պատգամավորին որևէ կերպ չկաշկանդեց ՄԻՊ-ի ներկայությունը:
Պատգամավորական լկտիությունն անմիջապես ընդունեցին ու շարունակեցին իշխանական ակտիվիստները: Ատելություն տարածելու հանձնարարությունը նրանք «պատշաճ» ստացան և սկսեցին նոր թափ հաղորդել արդեն 1 ամիս շարունակվող ծայրահեղ ատելության տարածմանը:

Բացահայտված ակտիվիստներից որոշները նույնիսկ համարձակվում են վիրավորական, զրպարտչական և արատավորող տեղեկություններ տարածել Տաթև Արցախի փաստաբաններին, ինձ և Իրմա Ճաղարյանին:
Հատուկ ընդգծում եմ, որ այս վերջին գործողությունը հանցագործություն է, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքով:

Իմ կողմից ձեռնարկվելու են բոլոր միջոցառումները իշխանության կողմից այսպիսի  վարքագիծն օրենքով սահմանված կարգով կանխելու, արդեն կատարված հակաօրինական արարքներին իրավական գնահատական տալու և պատասխանատվության կանչելու ուղղությամբ»,-նշել է Արսեն Բաբայանը։
Հիշեցնենք, որ Տաթևիկ Վիրաբյանի առողջական վիճակի ու ոտնահարված իրավունքները վերականգնելու վերաբերյալ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը երեկ հարց ուղղեց ՄԻՊ Անահիտ Մանասյանին։

Մինչ Մանասյանը կպատասխաներ, նիստը վարող  ՔՊ-ական Գևորգ Պապոյանը հայտարարեց. «Ոստիկանությունը կշարունակի նույն կերպ վարվել էն լկտիների հետ, ովքեր ՀՀ քաղաքացիների ավտոմեքենաներն են ջարդում։ Եվ այո, այդ լկտիներին ու լպիրշներին պետք է տապալել գետնին ու տանել համապատասխան տեղեր»։

Մինչ Պապոյանը շարունակում էր խոսքը, Ա. Մանուկյանը հայտարարեց. «Հիմա ինքներդ Ձեզ լկտի եք պահում, չարաշահում եք Ձեր դիրքը»։

«Ուրեմն ՀՀ քաղաքացուն փողոցի մեջտեղում ծեծում են, հայհոյում են, բայց Արեգնազ Մանուկյան անունով պատգամավոր-պաշտպան ունեն, ով այստեղ հայտարարում է, թե դրանք իբրև թե քաղբանտարկյալներ են։ Ուրեմն դրանք լկտիներ են, սրիկաներ են։ Ամոթ, ամաչեք, որ այստեղ դրանք պաշտպանությունն եք հանձն առել։ Ամոթ ձեզ, ես լինեի ձեր տեղը, գլուխս կկախեի, մի հատ էլ եկել եք ըստեղ ելույթ եք ունենում, ամոթ ձեզ»,-հայտարարեց Փաշինյանի թիմակից պատգամավորը։

Նմանատիպ նյութեր