211652_close_icon

Փաշինյանը շնորհավորել է Սլովակիայի նորանշանակ վարչապետին

views-count796 դիտում article-date 16:47 31-10-2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի Հանրապետության նորանշանակ վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին՝ պաշտոնում նշանակվելու առիթով: Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Սլովակիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Վստահ եմ, որ պետական պաշտոններում Ձեր հարուստ քաղաքական փորձը լավագույնս կծառայի Սլովակիայի հետագա առաջընթացին:

Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Սլովակիայի միջև առկա բարեկամական հարաբերություններն առավել կընդլայնվեն՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Սլովակիայի ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։

Նմանատիպ նյութեր