211652_close_icon

Հեռախոսազրույց են ունեցել Հաքան Ֆիդանը և Էնթոնի Բլինքենը

views-count1462 դիտում article-date 21:13 30-10-2023
Դիվանագիտական աղյուրների տեղեկացմամբ՝ հոկտեմբերի 30-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Գազայում տեղի ունեցող բախումների չտարածման հարցը, պատանդներին ազատ արձակմանն  ուղղված ջանքերը, մարդասիրական օգնության միջանցքի ստեղծման հրատապությունը և ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացը։

Զրույցի ընթացքում Ֆիդանը նաև շեշտել է, որ անընդունելի է համարում Գազայում խաղաղ բնակչության թիրախավորումը։

Նմանատիպ նյութեր