211652_close_icon
views-count982 դիտում article-date 15:46 30-10-2023

ԼՂ-ից տեղահանման ընթացքում Հայաստան է տեղափոխվել 11 կալանավոր․ նրանցից 1-ին ոստիկանությունը հայտնաբերել է

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման ընթացքում ազատ է արձակվել 11 կալանավոր, Հայաստանի իրավապահ մարմիններն ունեն բոլորի տվյալները:   

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում այս մասին ասաց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ  ԼՂ-ից բռնի տեղահանման ժամանակ Հայաստան են տեղափոխվել Լեռնային Ղարաբաղում կալանքի տակ եղած մարդիկ: «Ո՞նց են տեղափոխվել, ի՞նչ հիմքերով: Այդ գործընթացը քաոտիկ բնույթ է կրել»,- ասաց նա:

Նախարարն ասաց, որ այդ տվյալներին տիրապետում են: «Անցյալ շաբաթ մեկին, ով մեղադրվում էր սպանության համար, Վանաձորից հայտնաբերեցինք: Մոտ 11 անձ են, որ ազատ են արձակվել, բոլորի տվյալներն ունենք:  Որոշ անձանցով, ովքեր մեղադրվում են պետական դավաճանության համար, զբաղվում է Ազգային անվտանգության ծառայությունը, որոշ անձանցով զբաղվում է ոստիկանությունը»,- ասաց Ղազարյանը՝ հավելելով, որ հանրապետությունից դուրս գալու սահմանափակում է դրված բոլորի համար:

Նախարարը նաև նշեց, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակիչների մոտ կա բավականին մեծքանակությամբ և՛ օրինական, և՛ անօրինական զենք: Կան որոշակի օպերատիվ տեղեկություններ: Հիմա գործընթացը մշակման փուլում է: 

Ղազարյանի խոսքով՝ պարգևատրումներով տրված զենքերի հետ կապված նույնպես խնդիր կա:  

Նմանատիպ նյութեր