211652_close_icon
views-count47043 դիտում article-date 17:17 24-12-2015

Ոստիկանությունը հայտնաբերել է Երևանում` Կենդանաբանական այգու մոտ գտնվող «Արաքս» բենզալցակայանի աշխատակցի սպանությունը կատարողներին. նրանցից մեկը սպանության օրը նշել է իր ծնունդը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` դեկտեմբերի 24-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, նույն վարչության 2-րդ վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները բացահայտել են դեկտեմբերի 21-ին 04:50-ի սահմաններում Երևանի Մյասնիկյան պողոտայում` Կենդանաբանական այգու հարևանությամբ գործող «Արաքս» բենզալցակայանի լիցքավորող, Երևանի քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 47-ամյա Ավետիք Մարտիրոսյանի սպանությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները իրացնելով ստացված օպերատիվ-հետախուզական տվյալները` քիչ առաջ ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Մոլդովական փողոցի 22 շենքի բնակիչ, 29-ամյա Լևոն Մելքոնյանին և Երևան քաղաքի Գայի պողոտայի բնակիչ, 29-ամյա Մկրտիչ Բաբայանին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` վերջիններս նախկինում եղել են դատապարտված և տվել են արդեն խոստովանական ցուցմունք` իրենց կողմից կատարած սպանության վերաբերյալ: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ Լ. Մելքոնյանը խոստովանել է նաև, որ ինքը օգտագործել է գազային ատրճանակ, այլ ոչ թե հրազեն, սակայն իրավապահները ունեն լուրջ կասկածներ, որ նա ստում է: Փաստի առթիվ Ավան և Նոր Նորքի վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 175 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ: Նշված անձինք քննիչի որոշմամբ ձերբակալվել են: Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվածներից մեկը այդ օրը նշել է իր ծննդյան տարեդարձը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր