211652_close_icon
views-count1117 դիտում article-date 15:35 30-10-2023

Սաակաշվիլին պնդում է, որ «ռուսների դիվերսիոն խումբը» ներթափանցել է Վրաստան՝ զավթելու իշխանությունը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պնդում է, որ «ռուսների դիվերսիոն խումբ» է ներթափանցել Վրաստան։ Այս մասին քաղաքական գործիչը հայտարարել է բյուջետային միջոցների յուրացման գործով դատավարության ժամանակ։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է ekhokavkaza.com-ը:

«Լավ վիճակում լինելու համար մենք պետք է շատ զգույշ վերաբերվենք ռուսների ժամանմանը: Ես ուզում եմ ստեղծել «Քաղաքացիական պաշտպանության» թեժ գիծ, որին մարդիկ կարող են զանգահարել և մեզ հայտնել հակավրացական դրսևորումների մասին։ Իմ տեղեկություններով, ժամանել է դիվերսիոն խումբ, որի խնդիրն է այստեղ անկարգությունների և ապակայունացման պայմաններում զավթել իշխանությունը։ Հետևաբար, մենք պետք է վերահսկենք յուրաքանչյուր կասկածելի շարժում, հետևենք սպորտային կառուցվածքով տղաների խմբերին։ Նման մարդիկ հարյուր հազարից ավելի են։ Կրկնում եմ՝ ռուսների դիվերսիոն խումբ է ներթափանցել Վրաստանի տարածք։ Իմ տեղեկություններով՝ այն ներթափանցել է շատ վատ մտադրություններով։ Նրանք զինված են և վերահսկվում են ռուսական բանակի 1-ին գլխավոր վարչության  կողմից։ Այս իրավիճակում, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է համակարգում մեր գործընկերների, քաղաքացիական հասարակության և մեր ժողովրդի հետ»,- ասել է Սաակաշվիլին:

Վրաստանի նախկին նախագահը դատական նիստին միացել է «Վիվամեդի» կլինիկայից՝ տեսակապի միջոցով։ Սակայն դատավոր Բադրի Կոչլամազիշվիլին ընդհատել է տեսազանգը՝ հայտարարելով, որ Սաակաշվիլին դատավարությանը չի հրավիրվել որպես «քաղաքական վերլուծաբան»։

Նմանատիպ նյութեր