Պատգամավոր Էմմա Պալյանը և նրա ամուսինը ապօրինության հեղինակներ են». պնդում է Գյումրու քաղաքապետարանը: «Ես չգիտեմ, թե ինչ հանրային տարածք զավթելու մասին է խոսքը». պատասխանում է պատգամավորը․ aravot.am
Գյումրու քաղաքապետարանը հայտնել է, որ ահազանգ է ստացել այն մասին, որ Անի թաղամասի Պարույր Սևակի 13 շենքի 109 բնակարանի բնակիչներ Ալբերտ Լորիսի Մարտիրոսյանը և նրա հետ փոխկապակցված անձինք փակել են նշված շենքի առաջին հարկի շքամուտքը՝ այն ծառայեցնելով սեփական նպատակներին։ «Փաստացի շենքի մուտքը, որն հանրային տարածք է և պետք է ծառայի շենքի բոլոր բնակիչներին, զավթվել է ԱԺ պատգամավոր Էմմա Պալյանի ընտանիքի կողմից։
Այսինքն, տիկին պատգամավորը, որն հաճախ է խոսում օրենքներից, օրինականությունից, որը չի խուսափում իր խոսույթում օգտագործել մերժելի բառապաշար, և, ըստ ամենայնի, կուսակցական պատվերով թիրախավորում է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին՝ վերջիններիս այլախոհության, քաղաքական դիրքորոշման համար, ապօրինության հեղինակ է։ ՀՀ օրենսդիր մարմնում աշխատող այս տիկինը, որի ամուսինն իր օգնականն էր, օրենքը պահպանելու, երկրի վարչապետի՝ իր անմիջական ղեկավարի, հրահանգները չկատարող պատգամավոր է։
Ըստ բնակիչներից ստացված տեղեկությունների, ապօրինի զավթված տարածքը ծառայեցվում է որպես ննջասենյակ՝ Էմմա Պալյանի և նրա ամուսնու ընտանիքի անդամների համար։ Փաստացի, պատգամավորը խլել է Գյումրու Պարույր Սևակի 13 շենքի հանրային տարածքը։ Փաստի վերաբերյալ Գյումրու քաղաքապետարանի ինքնակամ շինությունների և հողի վերահսկողության բաժինը կազմել է արձանագրություն առ այն, որ Ալբերտ Մարտիրոսյանի կողմից կատարվել է վարչական իրավախախտում։
Այս մասին մանրամասնում է Գյումրու քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչ Վարդանյանը։
Պաշտոնյան նշել է, որ շենքի մուտքը 15-օրյա ժամկետում ինքնակամ չբացելու և նախկին վիճակը չվերականգնելու դեպքում՝ քաղաքապետարանը պարտավոր է գործել օրենքի շրջանակներում:
«Տունը, որի մասին հայտարարություն է տարածել Գյումրու քաղաքապետարանը, պատկանում է ամուսնուս ընտանիքին, ես անգամ գրանցված չեմ այնտեղ», այսպես է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը NEWS.am–ի հետ զրույցում արձագանել Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական էջում տարածված այն տեղեկությանը, որ Անի թաղամասի Պարույր Սևակի 13 շենքի 109 բնակարանի բնակիչներ Ալբերտ Լորիսի Մարտիրոսյանը և նրա հետ փոխկապակցված անձինք փակել են նշված շենքի առաջին հարկի շքամուտքը՝ այն ծառայեցնելով սեփական նպատակներին։
«Ես չգիտեմ, թե ինչ հանրային տարածք զավթելու մասին է խոսքը, դա ամուսնուս ծնողների բնակարանն է։ Տեղեկություն չունեմ, թե ինչ տարածք զավթելու մասին է խոսքը, ես ապրում եմ այլ հասցեում։ Ես ինչ ամուսնացել եմ, նրա ընտանիքին պատկանող բնակարանը տեսել եմ այնպես, ինչպես այսօր կա»,–ասել է Պալյանը։ Գյումրու քաղաքապետարանն էլ իր հերթին արձագանքել է պատգամավորի վերոնշյալ հայտարարությանը:
«Ի պատասխան ՀՀ ԱԺ պատգամավոր Էմմա Պալյանի հայտարարության, որը փորձեց հերքել Գյումրու քաղաքապետարանի տեղեկությունը, թե նա գրանցված չէ Գյումրու Պարույր Սեւակ փողոցի 13 շենքի 109 բնակարանում, որի բնակիչները` իր ամուսինն ու ամուսնու ծնողները , զավթել են նշված շենքի շքամուտքը, հարկ ենք համարում նշել, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Էմմա Պալյանը ոչ միայն չի հերքում, այլեւ հաստատում է ամուսնու ընտանիքի կատարած ապօրինությունը։ Երկրորդը. էմմա Պալյանը, փաստացի, ունի մի քանի բնակարան, եթե նշում է, որ գրանցված չէ Պարույր Սեւակ փողոցի 13 շենքի 109 բնակարանում։
ՀՀ ԱԺ տիկին պատգամավորին նաեւ պետք է հիշեցնել, որ գրանցում հասկացություն գոյություն չունի։ Օրենք գրող պատգամավոր տիկինը, երեւի, նկատի ունի հաշվառումը։ Երրորդը. նշված բնակարանում գրանցված չլինելը չի նշանակում չբնակվել նշված հասցեում։ Իսկ, ըստ ունեցած տեղեկությունների, ՀՀ ԱԺ պատգամավոր Էմմա Պալյանն, իր ամուսնու եւ երկու երեխաների հետ, բնակվում է հենց նշված հասցեի բնակարանում։ Եվ վերջինը. եթե պատգամավորը գրանցված չէ նշված բնակարանում, ինչպես ինքն է նշում, ապա գրանցվա°ծ է արդյոք նրա ամուսնությունը, եւ ամուսնուն պատկանող գույքն իրեն չի՞ պատկանում։ Նույն հաջողությամբ Էմմա Պալյանը կարող է ասել, որ Ալբերտ Մարտիրոսյանն իր ամուսինը չէ»։