Համացանցում հայտնվել է Ուկրաինայի իշխանությունը զավթելու մասին Ռադայի պատգամավորի հեռախոսազրույցի ձայնագրությունը
Համացանցում է հայտնվել Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Սերգեյ Պաշինսկու և «Ուկրոպ» կուսակցության առաջնորդ Գեննադի Կորբանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ձայնագրությունը, որում նրանք խոսում են Ուկրաինայում իշխանության զավթման մասին, հաղորդում է gazeta.ru-ն։
Ձայնագրությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նախագահի ադմինիստրացիայի նախկին փոխտեղակալ Անդրեյ Պորտնովը։
Իր հերթին, «Страна.ua» թերթի կայքը հայտնում է, որ զրույցը տեղի է ունեցել 2014 թվականի աշնանը, երբ Կորբանը Դնեպրոպետրովսկի ղեկավարն էր։
Ձայնագրության մեջ Պաշինսկին նշում է, որ հարկավոր է երկիրը այդ ճանապարհով ծաղկացնել, իսկ Կորբանը խնդրում է հեռախոսով նման բաների մասին չխոսել։
«Մենք իշխանությունը կզավթենք նախագահի համար»,-ասում է Պաշինսկին և հավելում, որ պետք է գնդակահարել Պյոտր Պորոշենկոյի շրջապատի մարդկանց, ովքեր նույնիսկ գողանալ չգիտեն։