211652_close_icon
views-count67398 դիտում article-date 20:17 29-10-2023

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են մարդատար Ford Transit-ն ու ВАЗ 2109-ը. 9 վիրավորներից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Թալինի վարչական տարածքում բախվել են մարդատար Ford Transit մակնիշի և ВАЗ 2109 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 9 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է մի մասը Թալինի, մի մասը՝ «Աշտարակ» բժշկական կենտրոններ:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած Թալինի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը և ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Վիրավորներից 3-ին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիներն իրենց անձնական ավտոմեքենաներով:

Վիրավորներից 3-ին տեղում օգնություն են ցուցաբերել և պատգարակով շտապօգնության ավտոմեքենաներին են մոտեցրել Թալինի հրշեջ փրկարարները:

Փրկարարների աշխատանքը տեղում ղեկավարում են Արագածոտնի մարզային փրկարարական վարչության պետ Դմիտրի Պետրոսյանն ու մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Արտակ Շամիրյանը:

Հրշեջներ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը:

Օպերատվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Ստեփանյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են անցկացնում և դեպքի վայրից հետաքրքրասեր վարորդներին են հեռացնոււմ նույն վաշտի ավագ պարեկ Արման Սարգսյանն ու կրտսեր պարեկ Վարդան Խամոյանը: 

Դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Թալինի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: 

Վթարի մասին Ոստիկանության Թալինի բաժինից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Կարեն Գրիգորյանի, վարչության պետի տեղակալ Ստեփան Սուքիասյանի, Թալինի քննչական բաժնի պետ Արտակ Պետրոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վիրավորներից 2-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 150+
150+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր