Եվրոպայի չեմպիոնի «Աղասյան» ապրանքանիշը․ կապանցի թեթեւատլետ Լեւոն Աղասյանի նոր նախասիրությունը․ aravot.am
Aravot.am-ը գրում է․ «Ծանոթներիցս մեկի դրամապանակը հավանեցի, ասաց՝ որ ձեռքի աշխատանք է։ Սկսեցի հետաքրքրվել, համացանցից ուսուցողական ֆիլմեր նայեցի․․․ Ընկերներիցս մեկն էլ պարզվեց՝ զբաղվում է այդ արհեստով, մի քանի հմտություններ սովորեցրեց ու սկսեցի», – իր նոր նախասիրության մասին պատմում է Եվրոպայի չեմպիոն, 2 օլիմպիական խաղերի մասնակից, Բալկանյան երկրների առաջնության յոթակի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ, կապանցի թեթեւատլետ Լեւոն Աղասյանը։
Արդեն չորս ամիս է, ինչ նա կաշվից դրամապանակներ ու քարտապանակներ է կարում։ Հերթական մրցաշարում հաղթելուց հետո՝ ստացած պարգեւավճարով անհրաժեշտ գործիքներ է գնում ու մայրիկի հին երկարաճիտք կոշիկի ճիտքից փոքրիկ դրամապանակ է կարում՝ համոզվելու համար՝ ստացվո՞ւմ է թե ոչ։ «Ըստ իս՝ բավականին լավ էր ստացվել ու սկսեցի զբաղվել այդ գործով», – ասում է Լեւոնը՝ նշելով, որ նպատակ ունի հմտանալու եվրոպացի հանրահայտ վարպետների մոտ։
Չի հաշվել, թե մինչեւ օրս քանի հատ դրամապանակ ու քարտադարան է կարել, բայց, ընդհանուր առմամբ, մոտ 400.000 դրամի վաճառք է իրականացրել․ գները տատանվում են՝ 7000-ից մինչեւ 35.000 դրամ՝ կախված չափերից, կաշվի տեսակից։ Վաճառքից ստացած գումարը հիմնականում գործիքներ եւ հումք գնելու վրա է ծախսել։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։