211652_close_icon

Հունաստանի պաշտպանության նախարարն ընդունել է դեսպան Մկրտչյանին

views-count703 դիտում article-date 18:47 27-10-2023
Հոկտեմբերի 27-ին Հունաստանի Պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասն ընդունել է Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանին: Այս մասին հայտնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հունաստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունները էլ ավելի զարգացնելու, պաշտպանության բնագավառում համագործակցությանը նոր շունչ հաղորդելու հնարավորությունները, ինչպես նաև առաջիկայում երկկողմ փոխադարձ այցեր կազմակերպելու հեռանկարները։

Կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության, Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ուժի կիրառման հետևանքով ստեղծված իրավիճակի, բռնի տեղահանվածների և նրանց աջակցության ծրագրերի, բանակցային գործընթացի և այլ հարցերի վերաբերյալ։

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ դեսպանության ռազմական հարցերով կցորդ, գնդապետ Արթուր Դալիբալթյանը և Հունաստանի ՊՆ դիվանագիտական գրասենյակի ղեկավար, դեսպան Էլեվթերիոս Անգելոպուլոսը:

Նմանատիպ նյութեր