slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են Lexus-ը, Opel-ն ու 06-ը. կան վիրավորներ. օպերատիվ են գործել բժիշկները, փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
211652_close_icon

Ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են Lexus-ը, Opel-ն ու 06-ը. կան վիրավորներ. օպերատիվ են գործել բժիշկները, փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count35289 դիտում article-date 18:40 27-10-2023
Հոկտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:15-ի սահմաններում Այգավան գյուղի Արարատյան փողոցում՝ «Վահագնի» խանութի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 38-ամյա Վարդան Ս.-ի վարած Opel մակնիշի, 29-ամյա Վահե Ա.-ի վարած ՎԱԶ-2106 մակնիշի և 37-ամյա Կարապետ Բ.-ին պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վահե Ա.-ն և Վարդան Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Վեդիի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Արթուր Ավետյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Վեդիի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ: 

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+

Նմանատիպ նյութեր