211652_close_icon
views-count934 դիտում article-date 12:09 27-10-2023

Իրանում մեկնարկել են լայնածավալ ցամաքային զորավարժությունները

Իրանում մեկնարկել են «Էքթեդար 1402» («Իշխանություն 2023») լայնածավալ ցամաքային զորավարժությունները, Tert.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը:

Բրիգադային գեներալ Ամիր Չեշակն ասել է.«Այս զորավարժություններին ներգրավված են հետևակ, զրահատեխնիկա, հրթիռներ, հրետանի, օդուժ, անօդաչու սարքեր, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ և օժանդակ ավիացիա»:

Նրա խոսքով՝ զորավարժությունների նպատակն է նոր սպառնալիքների դեպքում զսպման կարողության, ինչպես նաև կայուն անվտանգության զարգացումը:

Զորավարժությունները կտևեն երկու օր:

Նմանատիպ նյութեր