211652_close_icon
views-count1486 դիտում article-date 21:38 27-10-2023

Իրանում մեկնարկել են լայնածավալ զորավարժություններ

Իրանի կենտրոնում գտնվող Նեսրաբադ և Սպահան քաղաքներում լայնածավալ զորավարժություններ են սկսվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Irna» գործակալությունը՝ հղում անելով իր ռազմական թղթակցին:

Զորավարժություններին մասնակցում են հետևակ, կիրառվում են զրահատեխնիկա, հրթիռներ, հրետանի, ռազմաօդային ուժեր, անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև տրանսպորտային և օժանդակ ավիացիա:

Զորավարժությունները ստացել են «Ակտադար-1402» («Իշխանություն-2023») անվանումը։ 

Նմանատիպ նյութեր