slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Ավտովթար՝ Շիրակի մարզում. Գյումրիում բախվել են Ford-ը, Mercedes-ն ու Lexus-ը. վերջինն էլ ինքնաբերաբար հարվածել է 2 հետիոտնի, ովքեր ամուսիններ են. նրանք տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
211652_close_icon

Ավտովթար՝ Շիրակի մարզում. Գյումրիում բախվել են Ford-ը, Mercedes-ն ու Lexus-ը. վերջինն էլ ինքնաբերաբար հարվածել է 2 հետիոտնի, ովքեր ամուսիններ են. նրանք տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count33665 դիտում article-date 11:32 27-10-2023
Երեկ՝ հոկտեմբերի 26-ին, ավտովթար վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Գյումրի քաղաքի Մազմանյան և Խրիմյան հայրիկ փողոցների խաչմերուկում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 61-ամյա Մելիք Մ.-ի վարած Ford մակնիշի, 18-ամյա Արշավիր Ղ.-ի վարած Mercedes մակնիշի և 30-ամյա Զարզանդ Ա.-ի վարած Lexus մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Lexus-ը ինքնաբերաբար հետնամասով հարվածել է անցորդներ, Շիրակի մարզի բնակիչներ 53-ամյա Աշոտ Մ.-ին և 53-ամյա Ալվարդ Պ.-ին:

Վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Մանասյանի գլխավորությամբ:

Վթարի մասին Ոստիկանության Կումայրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով հիվանդանոց տեղափոխվածները ամուսիններ են: 

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր