904 դիտում
19:21 26-10-2023
Հայաստանի հետ մշակութային համագործակցությունը իր ուրույն տեղն ունի Ֆրանսիայի համար․ Ֆրանսիայի մշակույթի նախարար
Հայաստանի հետ մշակութային համագործակցությունն ուրույն տեղ է զբաղեցնում Ֆրանսիայի քաղաքականության մեջ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակը ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։
«Այս առումով կա հոգի, էմոցիա և մեծ ուժ։ Ես այստեղ եմ, որպեսզի ևս մեկ անգամ վերահաստատեմ, որ Ֆրանսիան Հայաստանին սատար է նաև մշակութային ոլորտում»,-նշեց Ֆրանսիայի մշակույթի նախարարը։
Նրա խոսքով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հետ քննարկումների արդյունքում ամրապնդվել են արդեն իսկ եղած ծրագրերը։
«Նախանշված է համագործակցություն Նիմ քաղաքի Մեզոն Կյաղե հուշարձանի և Գառնու հեթանոսական տաճարի միջև, որովհետեւ Նիմ քաղաքի հայտնի այս հուշահամալիրն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում: Դա շատ լավ սկիզբ է, որպեսզի այս համատեղ համագործակցության ներքո Գառնու հեթանոսական տաճարը ևս ապագայում կարողանանք ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում»,-նշեց Ռիմա Աբդուլ Մալակը։
Ըստ Ֆրանսիայի մշակութային գերատեսչության ղեկավարի՝ համագործակցություն է նախատեսվել նաև հայ-ֆրանսական բալետի երկու դպրոցների միջև։ «Մշակութային ոլորտում իրականացվելու են նաև մասնագետների վերապատրաստումներ։ Այս այցի շրջանակներում տարբեր գաղափարներ են առաջանում, որոնք վերաբերում են մշակույթի տարբեր ոլորտներին և այդ բոլորը շատ ընդլայնված են ու միտված մարմնավորվել համագործակցության ու գործընկերային տարբեր շրջանակներում»,-հավելեց Ֆրանսիայի մշակույթի նախարարը։

Նմանատիպ նյութեր
2297 դիտում
16:04 06-09-2016
Հայաստանն իր ուրույն տեղն ունի ՀՕԿ անդամ պետությունների շարքերում
Այս բաժնից
400 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
547 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
928 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ