1048 դիտում
16:36 26-10-2023
ԱԺԲ-ն դատապարտում է Մուշեղ Շուշանյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը
Ինչպես և սպասվում էր, վարչապետի աթոռը զբաղեցնողի անձնական կամակորությունները սպասարկող քննչական մարմինն ու դատախազությունը դատարան է ուղարկել ՀՀ փաստաբանների պալատի անդամ, ազնվագույն հայորդի Մուշեղ Շուշանյանին վերագրվող քաղաքական պատվերով կազմված գործը։
Մուշեղ Շուշանյանը ենթարկվում է բացահայտ քաղաքական հետապնդման այն բանի համար, որ հրապարակայնորեն բարձրաձայնել է վարչապետի պաշտոնը զբաղեցնողի դավաճանության ու նրան պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին։ Ի լրումն Մ. Շուշանյանի պնդումների, հարկ ենք համարում նշել, որ Փաշինյանի ու մյուսների դավաճանության և նրանց բոլորի պատասխանատվության անխուսափելիության հարցը լինելու է առաջիկայում ստեղծվելիք Ազգային պետության առաջնահերթ խնդիրներից մեկը։ Վարչախումբը վերջին ճիգերն է գործադրում՝ գործի դնելով ռեպրեսիվ մեթոդները։
Մ. Շուշանյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը ապազգային վարչախմբի կողմից ազատ մտածող ու նվիրյալ հայորդիների մոտ վախի և ահաբեկելու մթնոլորտի ստեղծումն է, նրանց քրեական հետապնդման սպառնալիքի միջոցով հակապետական ռեժիմին քննադատող հրապարակային խոսքից զերծ պահելու համար։ Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդը խստորեն դատապարտում է Մուշեղ Շուշանյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը, դատապարտում ենք մասնագիտական հանրույթի կողմից մեծ հարգանք ու հեղինակություն վայելող իրավաբանին կալանքի տակ պահելը, ինչն անձին արտադատական կարգով պատժելու հակաիրավական մեթոդ է։
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդը շարունակում է լիակատար աջակցություն հայտնել Մուշեղ Շուշանյանին և անկախ նրանից, թե հետայսու ինչ վարքագիծ կդրսևորի ռեժիմը, հասնելու ենք նրան, որ Մուշեղ Շուշանյանի քաղաքական շարժառիթներով հետապնդման բոլոր կազմակերպիչներն ու իրականացնողները ենթարկվեն Հայաստանի Ազգային դատարանի արդար պատիժների:
Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
412 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
565 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
955 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ