211652_close_icon
views-count1105 դիտում article-date 15:00 26-10-2023

Ռուսաստանը նախատեսում է Ադրբեջանի հետ «պարզեցված մաքսային միջանցք» ստեղծել

Ռուսաստանը նախատեսում է Ադրբեջանի հետ «Պարզեցված մաքսային միջանցքի» նախագիծն իրականացնել, հայտարարել է ՌԴ Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովը։

Դավիդովը ՌԲԿ-ի իր սյունակում նշել է, որ ռուսական առևտրի վերակողմնորոշումը դեպի արևելյան և հարավային երկրներ «կատարված փաստ» է համարում։

Դավիդովը մատնանշել է բարեկամ երկրների հետ միջազգային պայմանագրերի շրջանակում ապրանքների տեղաշարժն արագացնելու նախագծերի ակտիվացման անհրաժեշտությունը։ Ամենահեռանկարայիններից նա նշել է «Պարզեցված մաքսային միջանցք» նախագծերը Ադրբեջանի, Իրանի, Սիրիայի, Ուզբեկստանի, Չինաստանի և Թուրքիայի հետ։

Պարզեցված մաքսային միջանցքը ենթադրում է վարչական բեռի և մաքսային հսկողության միջոցների կիրառման հաճախականության նվազեցում ապրանքների հայտարարագրման և բացթողման ժամանակ՝ համաձայնագիր կնքած երկու երկրների միջև:

Նմանատիպ նյութեր