211652_close_icon

Տեղի ունեցավ «Ռուսական Գրքի Տան» կողմից կազմակերպած «Գեղարվեստական Թարգմանության Մրցույթի» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը (տեսանյութ)

views-count1096 դիտում article-date 13:26 26-10-2023
Մհեր Ավետիսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տղե՛րք» եկեք միասին մեր հնարավորությունները ուղղորդենք մատաղ սերնդի կրթման և դաստիարակման գործին, դրանից ավելի կարևոր գործ չկա:

Ս/թ հոկտեմբերի 14-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ «Ռուսական Գրքի Տուն» ՀԿ կողմից կազմակերպած «Գեղարվեստական Թարգմանության Մրցույթի» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:

Հանձնեցի գլխավոր մրցանակը, ելույթ ունեցա ուսուցիչների և աշակերտների առջև:

Հաղթողները պարգևատրվեցին դրամական մրցանակներով։

Մասնակցում էին ավելի քան 1300 դպրոցական, որոնցից 26-ը դարձան մրցանակակիրներ:

Գլխավոր մրցանակակիր՝ Հայկ Իսախանյանը, ստացավ 1․000.000 դրամ կամ կրթաթոշակ (ըստ իր ցանկության), իսկ այն դպրոցում, որտեղ նա սովորում է, կկատարվեն վերանորոգման աշխատանքներ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր