4259 դիտում
20:27 29-03-2016
Տեղի ունեցավ «Մուսա լեռան 40 օրը» գրքի հունգարերեն թարգմանության վերահրատարակության շնորհանդեսը
Մարտի 29-ին ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ տեղի ունեցավ «Մուսա լեռան 40 օրը» գրքի հունգարերեն թարգմանության վերահրատարակության շնորհանդեսը:
Գիրքը վերահրատարակվել է Հունգարիայի հայ ազգային ինքնավարության ղեկավարի տեղակալ Ալեքս Ավանեսյանի հովանավորությամբ՝ 100 օրինակով, որոնց վրա դրոշմված է ապակե 100 հայկական մանրանկար:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը: Նա մասնավորապես նշեց. «ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի անունից շնորհակալություն եմ հայտնում վերահրատարակության նախաձեռնող Ալեքս Ավանեսյանին, ով ջանք ու եռանդ չի խնայում հայ մշակույթը հունգար ժողովրդին և կառավարությանը ներկայացնելու գործում: Ֆրանց Վերֆելի վեպի այս շքեղ հրատարակությունը դրա վառ ապացույցն է: Իհարկե, մենք գիտենք, որ հայ-հունգարական միջպետական հարաբերությունները սառեցվեցին կացնով մարդ սպանող ադրբեջանցու արտահանձնման ու հերոսացման գործընթացներից հետո, սակայն համոզված ենք, որ այդ հարաբերությունները չեն վերաբերում հայ և հունգար ժողովուրդներին: Մենք ամեն բան պետք է անենք հունգար ժողովրդին Հայոց ցեղասպանության հարցը ճշգրիտ լույսի ներքո ներկայացնելու և բարեկամությունը շարունակելու ուղղությամբ:
Պարոն Ավանեսյանի այս հրաշալի նախաձեռնությունը գալիս է օգնելու հենց այդ գործին»:
ՀՀ ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը նշեց, որ Հունգարիայում վեպն առաջին անգամ թարգմանվել և հրատարակվել է 1945թ., այնուհետև բազմիցս վերահրատարակվել: Յուրաքանչյուր վերահրատարակություն փաստում է այն մասին, որ վեպն ապրում է՝ ապրեցնելով իր հեղինակին՝ Ֆրանց Վերֆելին: «Վեպի առաջին հրատակությունը 1933-ին էր, և ընդամենը մեկ տարի անց այն արժանացավ «Տարվա լավագույն վեպ» միջազգային միցանակին: Լույս տեսնելով մոտ մեկ միլիոն օրինակով՝ այն կարծես յուրօրինակ հարգանքի տուրք դարձավ մեր մեկուկես միլիոն զոհերի հիշատակին, - նշեց Վիրաբյանը՝ հավելելով, - Հայոց ցեղասպանության մասին պատմող ոչ մի գիրք կամ ֆիլմ այնպես չի ընդունվել միջազգային հանրության կողմից, որքան Վերֆելի վեպը»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
2309 դիտում
12:35 17-11-2017
Երևանում տեղի կունենա Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը
Այս բաժնից
514 դիտում
14:18 28-11-2024
OVIO-ն ազդարարեց վերաբրենդավորման ավարտը և ամփոփեց գործընթացի արդյունքերը