3088 դիտում
17:54 25-10-2023
«Լեռնային Ղարաբաղից զենք-զինամթերք է մուտք գործել Հայաստան, կոչ եմ անում կամավոր հանձնել»․ Վահե Ղազարյան. Aravot.am
«Ունենք նման տեղեկություններ, որ Արցախի Հանրապետությունից զենք-զինամթերք է մուտք գործել Հայաստանի Հանրապետություն»,- Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։ Այնուհետեւ նա իրեն ուղղեց՝ Արցախի Հանրապետության փոխարեն ասելով «Լեռնային Ղարաբաղ»։ «Ունենք դեպքեր, որ մարդիկ արդեն կամավոր բերում հանձնում են, երեք օրվա ընթացքում մոտ 4 միավոր ատրճանակ եւ երկու միավոր հարթափող զենք են բերվել ԼՂ բնակիչների կողմից ու հանձնվել։ Դրա հետ կապված ոստիկանապետի կողմից տրվել են համապատասխան ցուցումներ՝ բացատրական աշխատանք կատարելու եւ մարդկանց կոչ անելու անօրինական զենքերը հանձնելու ուղղությամբ»,- ասաց Ղազարյանը։
ՆԳ նախարարը նաեւ հավելեց, որ զենքը ձեռք է բերվել ՀՀ տարածքում, իրենք ունեն որոշակի տեղեկություններ։ «Բայց որը ձեռք է բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, մենք որեւէ տեղեկություն չունենք։ Թույլ տվեք առիթից օգտվելով՝ կոչ անել ԼՂ մեր բոլոր բնակիչներին, որպեսզի բերեն եւ կամավոր հանձնեն իրենց մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքը»,- նշեց նա։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1051 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1282 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»