37656 դիտում
23:29 24-10-2023
Երևանում պարեկները իրականացրել են «Յաշիկով մտածողները տեղ չեն հասնի» օպերացիան. հայտնաբերվել են հատուկ կտրոնով «ֆռֆռացող» Mercedes G վարողներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով վերջին ամիսներին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Անդրանիկ Իսախանյանի անմիջական հսկողության տակ է դրված Հանրապետությունում պարեկների կողմից հայտնաբերելու կեղծ հատուկ կտրոնով «ֆռֆռացող» վարորդներին: Օրեր առաջ ՀՀ ՆԳՆ ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, իսկ երեկ՝ հոկտեմբերի 23-ին, ՀՀ ՆԳՆ ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ, իրականացրել են «Յաշիկով մտածողները տեղ չեն հասնի» օպերացիան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկային ծառայությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի բնակիչներ 25-ամյա Արման Պ.-ն և 24-ամյա Խաչիկ Ռ.-ն երթևեկում են Mercedes G մակնիշի «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաներով և իրենց մոտ ունեն հատուկ կտրոն:
Պարեկները փայլուն օպերացիայի արդյունքում այնպես են «զախվատ արել» «յաշիկավարներին», որ չեն կարողացել հատուկ կտրոնը թաքցնել: Երկու դեպքերով էլ ոստիկանությունում ձևակերպվել են փաստաթղթեր և փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության՝ Խաչիկ Ռ.-ի դեպքով Շենգավիթի քննչական բաժին, իսկ Արման Պ.-ի դեպքով՝ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, իսկ ավտոմեքենաներն էլ տեղափոխվել են ոստիկանության պահպանվող հատուկ տարածք:
Ինչպես ավելի վաղ հայտնել է SHAMSHYAN.com-ը, հոկտեմբերի 7-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի հանձնարարականով ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ, Երևանում իրականացրել էին հատուկ օպերացիա, որը կրել էր «Կեղծիքդ կմնա կոկորդումդ» անունը: Պարեկային ծառայությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանում Mercedes մակնիշի K 777 KK 77 և Toyota մակնիշի 500 UU 02 համարանիշի ավտոմեքենաների վարորդները ավտոմեքենաները վարում են իրենց մոտ ունենալով կեղծ հատուկ կտրոն (նարուշիրովկա):ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները «գոլդ» համարանիշներով Mercedes-ը հայտնաբերել էին Պարոնյան փողոցում և պարզվել էր, որ վարորդի՝ Երևանի բնակիչ 33-ամյա Աղվան Ա.-ի մոտ առկա էր 1 հատ X համարի կեղծ հատուկ կտրոն: Նույն գումարտակի նույն վաշտի այլ պարեկներ էլ Toyota մակնիշի ավտոմեքենան հայտնաբերել էին Նալբանդյան փողոցում և վարորդի՝ Երևանի բնակիչ 32-ամյա Դավիթ Խ.-ի մոտ հայտնաբերվել էր 1 հատ X համարի կեղծ հատուկ կտրոն:Ավտոմեքենաները տեղափոխվել էին Ոստիկանության Կենտրոնական բաժին:Դեպքի փաստով ձևակերպվել էին փաստաթղթեր, որոնք փոխանցվել էին Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության 3-րդ քննչական բաժին, որն ավելի շատ հայտնի է որպես «Աստվածների բաժին»:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16849 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ