211652_close_icon
views-count1150 դիտում article-date 12:04 24-10-2023

18-ամյա արցախցին ազատ կարձակվի․ վերաքննիչ բողոքը բավարարվեց

18-ամյա արցախցին ազատ կարձակվի․ վերաքննիչ բողոքը բավարարվեց:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արսեն Բաբայանը: 

«Գնամ Մարատին բանտից տանեմ տուն: Մայրը երկար է սպասել:
Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ Նարինե Հովակիմյանի, բողոքս ամբողջությամբ բավարարեց, Մարատ Հակոբյանի ձերբակալությունը ճանաչեց ոչ իրավաչափ, Մարատին ազատ արձակեց»,- գրել է Բաբայանը:

18-ամյա արցախցի Մարատ Հակոբյանը դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել էր՝  բողոքի ակցիաների վարույթի շրջանակներում:  Նա մասնկացել էր սեպտեմբերին Երևանում կայացած ակցիաներին:

Նմանատիպ նյութեր