211652_close_icon
views-count1159 դիտում article-date 14:19 23-10-2023

Արմեն Չարչյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։

Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին, Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում կայացած դատական նիստի ընթացքում դատախազը միջնորդել է 5 տարվա ազատազրկման դատապարտել Արմեն Չարչյանին:

«Իզմիրլյան բժշկական կենտրոն» ՓԲԸ նախկին գործադիր տնօրեն, պատգամավոր Արմեն Չարչյանն, ըստ մեղադրանքի, օգտագործելով նույն բժշկական կենտրոնի աշխատակիցների՝ իրենց ծառայողական կախվածության հանգամանքը, վերջիններիս հարկադրել է մասնակցել 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին և քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին: Չարչյանը սակայն չի ընդունում առաջադրված մեղադրանքը՝ այն որակելով ակնհայտ անհիմն ու անօրինական։

Բժշկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև մեկ այլ դրվագով:

Ըստ դատախազության՝ Չարչյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննված քրեական գործով, որպես փորձագետ ընդգրկված լինելով Ա. Ս.-ին ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար առաջադրված մեղադրանքների առնչությամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում, 2017 թվականի փետրվարի 8-ին ստորագրել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության ակնհայտ կեղծ եզրակացությունը:

Այս տարվա փետրվարի 8-ին Ազգային ժողովը գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունների հիման վրա Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն է տվել:

Նմանատիպ նյութեր