1165 դիտում
16:26 21-10-2023
«Հեզբոլլահը» որոշել է միանալ մարտական գործողություններին. Իսրայելի պաշտպանության նախարար
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն այցելել է Իսրայելի հյուսիսային սահման եւ գնահատել իրավիճակը 91-րդ դիվիզիայի հրամանատարի հետ, տեղեկացրել է Haaretz-ը։
«Հեզբոլլահը» որոշել է միանալ մարտական գործողություններին եւ դրա դիմաց որոշակի գին է վճարում, եւ մենք պետք է պատրաստվենք ցանկացած հնարավորության։ Առջեւում մեզ մեծ փորձություններ են սպասվում»,- ասել է Գալանտը։
Տարածաշրջան կատարած այցի ժամանակ նախարարը հանդիպել է դիվիզիայի հրամանատար, բրիգադի գեներալ Շայ Քլեպերի եւ բրիգադների այլ հրամանատարների ու սպաների հետ։ Ավելի ուշ նա հանդիպել է խորհուրդների ղեկավարների հետ մարտական գործողությունների շրջանում եւ քննարկել որոշումները Իսրայելի հյուսիսի տարհանված բնակիչների համար։
«Ուղիղ երկու շաբաթ առաջ ՀԱՄԱՍ-ը հարավում մեր դեմ պատերազմ սկսեց,- ասել է Գալանտը 91-րդ դիվիզիա այցելության ժամանակ։ Այդ պատերազմի նպատակը սպանելն էր, առեւանգելը, բռնության ենթարկելն ու վնաս հասցնելը Հոլոքոստ վերապրած երեխաներին եւ կանանց։ Ավելին, դա նկարահանվել է տեսախցիկներով, տեսանյութերով եւ տարածվել, որպեսզի վախեցնի Իսրայելին ՀԱՄԱՍ-ից։ Մենք պատրաստվում ենք 180 աստիճանով շրջել սանդղակը, հարձակման օրը կհիշվի որպես օր, երբ սկսվել է ՀԱՄԱՍ-ի վերջնական ոչնչացումը»։

Նմանատիպ նյութեր
1276 դիտում
20:30 24-02-2024
«Հեզբոլլահը» հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի դիրքերին հարվածներ հասցնելու մասին
1465 դիտում
21:19 28-09-2024
«Համասը» և «Հեզբոլլահը» հայտարարել են Իսրայելի դեմ միասնական ճակատ ստեղծելու մասին
1438 դիտում
23:23 12-11-2024
Հեզբոլլահը հայտարարել է Իսրայելի ռազմաօդային ուժերի բազան գրոհելու մասին
Այս բաժնից
1390 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1039 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1342 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը