211652_close_icon

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ստորաբաժանումը Երևանում իրականացրել է «Կարգազանց-2023» միջոցառումը

views-count1546 դիտում article-date 22:10 20-10-2023
Հոկտեմբերի 18-ին` ժամը 07։00-ից սկսած, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության զինվորական ավտոտեսչության և պարետային ծառայության կողմից Երևան քաղաքում իրականացվել է «Կարգազանց-2023» միջոցառումը։

Միջոցառման ընթացքում հայտնաբերվել և արձանագրվել են ճանապարհատրանսպորտային և համազգեստի կրման կանոնների խախտման դեպքեր։

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կողմից իրականացվող նմանատիպ միջոցառումները շարունակական բնույթ են ունենալու։

Նմանատիպ նյութեր