211652_close_icon

Արցախից բռնի տեղահանվածների ընտանիքներում 72 երեխա է ծնվել. փոխնախարար

views-count1165 դիտում article-date 17:15 19-10-2023
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների ընտանիքներում 72 երեխա է ծնվել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19-ին, կառավարության «Հումանիտար կենտրոնի» ճեպազրույցի ժամանակ հայտնեց Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը։

«Երեխաներից 37–ը ծնվել են Երևանում, իսկ 35–ը՝ ՀՀ մարզերում»,–ասաց նա։

«Առ այսօր առաջնային բժշկական կենտրոններում հաշվառվել են 38,102 անձ։ Բացի անհատական այցերի միջոցով գրանցումներ կատարելուց, գրանցումները կատարվում են նաև մոբիլ թիմերի միջոցով»,- մանրամասնեց Նազարյանը:

Նմանատիպ նյութեր