Հայաստանի իշխանությունների և միջազգային հանրության կողմից թույլ տրված ռազմավարական սխալը ԼՂ-ում հանգեցրել են լայնածավալ ցեղասպանության․ Արտակ Բեգլարյան
«Հայաստանի իշխանությունների և միջազգային հանրության կողմից թույլ տրված ռազմավարական սխալը՝ Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելը և ինքնորոշման իրավունքի անտեսումը հանգեցրել են լայնածավալ ցեղասպանության և բռնապետ Ալիևի նոր սպառնալիքների»։ Այդ մասին թվիթերյան(X) իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։