211652_close_icon
views-count886 դիտում article-date 19:51 17-10-2023

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ

Հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից:

Հեռախոսազանգի ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների ղեկավարների մակարդակով քննարկված ուղղություններով և ձևաչափերում փոխգործակցությանը, ինչպես նաև հայ-իրանական երկկողմ օրակարգի առաջմղման ուղղությամբ աշխատանքներին:

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում առկա իրավիճակի շուրջ:

Նմանատիպ նյութեր