211652_close_icon
views-count9338 դիտում article-date 17:20 17-10-2023

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ միացել է ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիային

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, կարևորելով լիզինգ ֆինանսական գործիքի արագ տեմպերով զարգացումը, ստորագրել է ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիային անդամակցելու մասին պայմանագիր:

«Մեր համագործակցությունը կարևոր է ոլորտում իրազեկման բարձրացման և լիզինգի զարգացման
համատեքստում: Բանկը մեծ ջանքեր է գործադրում ժամանակակից գործիքների, նորարար պրոդուկտների ներդրման և հանրության մեջ դրանց վերաբերյալ իրազեկվածության բարձրացման ուղղությամբ: Կարևոր է նաև դաշտի օրենսդրական բարելավման աշխատանքներին անմիջական մասնակցություն ունենալու հնարավորությունը», - նշել է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահ Գևորգ Թառումյանը:

Անդամակցության նպատակն է ստեղծել առավել բարենպաստ գործունեության միջավայր լիզինգային գործարքի տարբեր փուլերում ներգրավված բոլոր կողմերի համար, միասնական ձևակերպել խնդիրները և դրանց լուծման եղանակները, ստանալ ոլորտային միասնական լուծումներ՝ ճյուղային բարեփոխումների և ոլորտի կատարելագործման արդյունքի ակնկալիքով:

ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանը վստահություն է հայտնել, որ լիզինգի շուկայի նոր մասնակիցը, հանդիսանալով իրական տնտեսություն սպասարկող բանկ և ունենալով լիզինգի պոտենցիալ հաճախորդների մեծ բազա, մեծ հնարավորություն ունի եղած գործիքակազմին զուգահեռ ներդնել նաև լիզինգը՝ որպես բանկային շուկայում մրցակցային գործիք:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ և ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիայի համագործակցությունն, անկասկած, նպաստելու է
լիզինգային ոլորտի խնդիրների բացահայտմանը, ինչպես նաև համատեղ ուժերով նոր օրենսդրական
նախաձեռնությունների և փոփոխությունների իրականացմանը:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

Նմանատիպ նյութեր