1624 դիտում
18:56 23-05-2023
Ֆասթ Բանկը միացել է ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիային
Կարևորելով Հայաստանում լիզինգ ֆինանսական գործիքի արագ տեմպերով զարգացումը՝ «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ն ստորագրել է «ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիա» ՀԿ-ին անդամակցելու մասին պայմանագիրը։
Ֆասթ Բանկը կարևորում է լիզինգային համակարգի մեծ դերը երկրի տնտեսության զարգացման մեջ և պատրաստ է բացահայտել ոլորտում առկա խնդիրները, առաջարկել միասնական լուծման եղանակներ։ Համագործակցությունը նաև ստեղծելու է դաշտի օրենսդրական բարելավման աշխատանքներին անմիջականորեն մասնակցելու հնարավորություն։
Ֆասթ Բանկի Բիզնեսի կառավարման տնօրեն-Տնօրինության անդամ Սերգեյ Գասպարյանը նշեց․ «Ուրախ ենք համագործակցել «ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիայի» հետ՝ ոլորտի ստանդարտները և գործընթացները զարգացնելու նպատակով: Որպես վստահելի, պատասխանատու, հաճախորդամետ և թվային լուծումներով Բանկ՝ մենք կարևորում ենք թափանցիկությունը, արդար համագործակցությունը և ոլորտի թվայնացումը։ Անհամբեր ենք համագործակցել «ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիայի» հետ՝ որդեգրված արժեքները ոլորտում տարածելու համար»:
Որպես նոր բանկ՝ Ֆասթի համար հատկանշական է լինել տեղեկացված այս գործիքի միջազգային զարգացման տենդենցներից և մարտահրավերներից, նպաստել լիզինգի վերաբերյալ ճանաչողության, իրազեկվածության բարձրացմանը։ Այս նպատակով Բանկի աշխատակիցները հատուկ վերապատրաստում են անցել, որպեսզի լավագույնս տեղեկացված լինեն լիզինգ ֆինանսական գործիքին և դրա կիրառման բոլոր հնարավորություններին։
«ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիայի» նախագահ Արսեն Բազիկյանը ևս վստահություն հայտնեց, որ նոր ձևավորված Բանկը, կառույցին անդամակցելով, կհարստացնի իր գործիքակազմը, թվային նոր լուծումներ կառաջարկի տեղական շուկայում։
Այս համագործակցությունը հաստատում է, որ այս փուլում Ֆասթ Բանկի համար կարևոր է իրազեկ լինել բանկային պրոդուկտների զարգացման միտումներին և մշակել դրանց համապատասխան առաջարկներ։
www.fastbank.am

Նմանատիպ նյութեր
9368 դիտում
17:20 17-10-2023
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ միացել է ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիային
2943 դիտում
13:08 27-03-2018
Հայաստանը միացել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1393 դիտում
19:51 04-08-2023
Ֆասթ Բանկը և Ֆասթ Շիֆթը Համահայկական ամառային 8-րդ խաղերի հովանավորներ են
Այս բաժնից
1249 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1072 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
889 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել