211652_close_icon
views-count1252 դիտում article-date 14:33 12-10-2023

«Վարդաշեն» ՔԿՀ-ում հանդիպեցի Գրիգորի Խաչատուրովին և Մամիկոն Ասլանյանին.Վերածվել ենք բանտապետության. Տիգրան Աբրահամյան

««Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպեցի շինծու գործով ազատությունից զրկված գեներալ Գրիգորի Խաչատուրովին և արդեն անհիշելի ժամանակներից ապօրինի կալանքի տակ գտնվող Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին»:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Նույն քրեակատարողական հիմնարկում գտնվող մի շարք անձանց տեսակցության նկատմամբ արգելք կա` Գարիկ Գալեյան, Նարեկ Մալյան և ուրիշներ: Իշխանության վախերի և կոմպլեքսների հետևանքով մեծ թվով մարդիկ գտնվում են տարբեր քրեակատարողական հիմնարկներում, շատերն այնքան երկար են այնտեղ, որ նույնիսկ մարդիկ են հաճախ մոռանում:

Վերածվել ենք բանտապետության»։ 

Նմանատիպ նյութեր